24/04/2017 11:58
Չնայած կարոտում եմ պառլամենտական աշխատանքը, բայց կգնամ գործադիր. Արծվիկ Մինասյան
Այսօր ի պատասխան լրագրողների հարցերին՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ նախընտրում է շարունակել աշխատել գործադիրում, թեպետ սիրում է խորհրդարանական աշխատանքը:
«Ես համարում եմ, որ սա այն ոլորտն է, որը ոչ միայն պետք է զարգացման նոր թափ հաղորդի, այլ նաև դառնա երկրի կայուն զարգացման հիմնասյունային գերատեսչություններից մեկը, դրա համար կան բոլոր հիմքերը: Այդ տեսնակյունից ես համարում եմ, որ այս դիրքը գործադիրում կարող է շատ ավելի դրական լինել երկրի համար, քան պառլամենտում գտնվելը, չնայած ես կարոտում եմ, սիրում եմ պառլամենտական աշխատանքը», - ասաց Մինասյանը: