24/04/2017 12:36
Կոլումբիայում գերի ընկած հայը կարողացել է խլել ապստամբների զենքն ու փախչել գերությունից
Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանն, ով Կոլումբիայում գերեվարվել էր Ազգային ազատագրական բանակ կոչվող ապստամբների խմբավորման կողմից, կարողացել է զենք խլել հսկիչներից, վիրավորել 5 մարդու ու փախչել գերությունից, գրում է «Коммерсант»-ը:
Ազգային ազատագրական բանակի հայտարարության համաձայն` Ա. Ոսկանյանին պատրաստվում էին առաջիկայում ազատ արձակել.
«Ազգային ազատագրական բանակի կենտրոնական ղեկավարությունը ցավում է, որ չի կարողացել իրականացնել նրա ազատ արձակման գործողությունը», - հայտնել են ապստամբներն իրենց կայքում:
Արսեն Ոսկանյանը գերի է ընկել 2016թ.-ի նոյեմբերի 5-ին: Կոլումբիայում նա զբաղվում էր թունավոր գորտերի որսով, որոնք հետագայում վաճառում էր միջազգային շուկայում: