24/04/2017 13:01
Աֆղանստանի պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի հրամանատարը հրաժարական են տվել
Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլա Խան Հաբիբին և ցամաքային զորքերի շտաբի պետ Կադամ Շահ Շահիմը հրաժարական են ներկայացրել՝ երկրի հյուսիսում տեղակայված ռազմաբազայի վրա «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակումից հետո, որի հետևանքով ավելի քան 150 զինվոր է սպանվել, փոխանցում է РИА Новости-ն:
«Պաշտպանության նախարարն ու ցամաքային զորքերի հրամանատարը հրաժարական են ներկայացրել, որոշումը ուժի մեջ է մտնում անհապաղ», - նշվում է նախագահի գրասենյակի Twitter-ում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Թալիբան» շարժման գրոհայինները ռազմաբազայի վրա հարձակվել էին անցած ուրբաթ: Wall Street Journal պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է ավելի քան 170 զոհի մասին: