24/04/2017 13:28
Ցեխ շպրտելով, մարդկանց վիրավորելով երկիր չեն կառուցում, թարգը տվե՛ք. Գագիկ Ծառուկյանը` լրագրողներին
Ընդդիմադիրը ցեխ շպրտելը չի, պետք է կարողանանք գործ կատարել, այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին, թե նոր խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքը կլինի՞ ընդդիմադիր:
«Ընդդիմադիրը ցեխ շպրտելը չի, պետք է կարողանանք գործ կատարել: Ձեր բնավորությանը թարգ տվեք: Ցեխ շպրտելով, մարդկանց վիրավորելով երկիր չեն կառուցում», - դիմելով լրագրողներին՝ ասաց Գ. Ծառուկյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է դաշինքը կոալիցիա կազմի իշխող կուսակցության հետ:
«Ի՞նչ եք ասում», - արձագանքեց Գագիկ Ծառուկյանն՝ ավելացնելով, եթե կոալիցիա չեն կազմել, ուրեմն ընդդիմադիր են: