24/04/2017 11:25
Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն կտարածի
Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածելու. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուռը։
«ԱՄՆ նախագահի կողմից հայտարարություն կլինի այսօրվա հետ կապված, որը մենք կզետեղենք մեր կայքում՝ անգլերեն և հայերեն լեզուներով», - ասաց նա։
Հարցին, թե այդ հայտարարության մեջ արդյոք ԱՄՆ նախագահը կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը, Ռաֆիկ Մանսուռը պատասխանեց, որ իրավասու չէ իր նախագահից առաջ անցնել։
New polls out today are very good considering that much of the media is FAKE and almost always negative. Would still beat Hillary in .....
— Donald J. Trump (@realDonaldTrump) April 23, 2017