24/04/2017 10:59
Թիլերսոնը Պորոշենկոյին վստահեցրել է, որ հակառուսական պատժամիջոցներն ուժի մեջ կմնան
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ժամանակ վստահեցրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները կմնան ուժի մեջ, հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները, փոխանցում է РИА Новости-ն:
Թիլերսոնը Պորոշենկոյին հայտնել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը խոչընդոտում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաև այն, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչ Ղրիմի վերադարձն ու Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրագործումը։