24/04/2017 12:32
Թրամփը մեղադրել է «կեղծ ԶԼՄ-ներին իր ցածր վարկանիշի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է «կեղծ ԶԼՄ-ներին» ամերիկացիների շրջանում իր ցածր վարկանիշի համար, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ NBC և Wall Street Journal-ը հրապարակել էին հարցման արդյունքներ, որոնց համաձայն ամերիկացիների 54 տոկոսը դժգոհ էր Թրամփի աշխատանքից:
«Այսօրվա նոր հարցումները շատ լավն են, եթե հաշվի առնենք, որ ԶԼՄ-ների մեծամասնությունը կեղծ են և գրեթե միշտ բացասաբար տրամադրված։ Ես նախկինի պես կհաղթեմ Հիլարիին տրված ձայների թվով», - գրել է Թրամփը Twitter-ում։