24/04/2017 13:25
Հարավային Կորեան նոր ռադար է ստեղծել՝ ԿԺԴՀ-ի հրետանուն հակազդելու համար
Կորեայի Հանրապետությունն ավարտել է նոր՝ կատարելագործված ռադարի ստեղծումը, որը թույլ կտա արդյունավետորեն պայքարել Հյուսիսային Կորեայի հրետանու և հրթիռային սպառնալիքի դեմ: Սպառազինությունների գնման վարչությունից հայտնել են, որ դրա առաջին մատակարարումները զորքերին տեղի կունենան արդեն 2018 թվականին, փոխանցում է ТАСС-ը:
«Վերջին փորձարկումները ցույց են տվել, որ համակագն ի զորու է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները և պիտանի է ռազմական գործողությունների համար», - ասել են վարչությունից:
Ռադարի մշակման աշխատանքները շարունակվել են վեց տարի, այդ նպատակով մոտ 50 մլն դոլար է ծախսվել: Համալիրը թշնամու հրետանին նկատելու մեծ հեռահարություն ունի (60 կմ) և կարող է անդադար աշխատել ութ ժամ: