24/04/2017 10:07
Մակրոնը և Լե Պենը դուրս են գալիս Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ
«Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը դուրս են գալիս Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ՝ վկայում են երկրի ՆԳՆ տվյալները ձայների 97.47 տոկոսի հաշվարկի արդյունքներով, փոխանցում է РИА Новости-ն:
«Հանրապետականներ» կուսակցության թեկնածու, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը դուրս է մնում ընտրապայքարից։ Նա ստացել է ընտրողների 19.94 տոկոսի աջակցությունը։ Ստացած ձայներով նրա արդյունքին մոտ է «Աննվաճ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 19.62 տոկոս ձայնով։
Դեռևս չեն ստացվել տվյալներ երկու ընտրատեղամասերից։ Բացի այդ, ավելի ուշ կստացվի տեղեկություն արտերկրում գտնվող երկրի դեսպանատներում ու հյուպատոսություններում քվեարկության արդյունքների մասին։