24/04/2017 10:17
Սի Ցզինպինը զսպվածության կոչ է արել Թրամփին՝ ԿԺԴՀ-ի իրավիճակի հետ կապված
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հույս հայտնելով, որ բոլոր կողմերը զսպվածություն կցուցաբերեն Հյուսիսային Կորեայի հարցում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Բացի այդ, չինացի առաջնորդը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը, այդ թվում՝ ամերիկացի նախագահը, պետք է խուսափեն լարվածությունը խորացնող քայլերից: Սի Ցզինպինի խոսքով՝ իր երկիրը դեմ է այն ամենին, ինչը հակասում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերին: