24/04/2017 13:57
Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` քաղաքապետի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, վարչական շրջանների ղեկավարների, Երևանի ավագանու անդամների, քաղաքապետի խորհրդականների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին, տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Հուշահամալիր այցելած հազարավոր քաղաքացիների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։