24/04/2017 12:07
Տարոն Մարգարյանը լրագրողներին կոչ է արել ակտիվ լինել
Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Ամբողջ թիմով եկել ենք հարգելու մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակը, մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ նմանատիպ բաներ թույլ չտանք», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Տարոն Մարգարյանը խուսափեց պատասխանել քաղաքական հարցերի՝ կոչ անելով դրանք իրեն ուղղել այլ վայրերում։
Դիտարկմանը՝ այլ վայրերում լրագրողները հնարավորություն չունեն իր հետ շփվելու, Երևանի քաղաքապետն ասաց. «Երբ ակտիվ լինեք և պրոցեսներին մասնակցեք, կտեսնեք»։
Տարոն Մարգարյանն անպատասխան թողեց հարցը, թե արդյոք պատրաստվում է ընդունել Նիկոլ Փաշինյանի՝ իր հետ բանավիճելու հրավերը։