24/04/2017 11:44
Էրդողանի մերժողական քաղաքականությունը նշանակում է, որ այդ երկիրը հեռանում է Եվրոպայից. Շավարշ Քոչարյան (Ֆոտոշարք)
Էրդողանի մերժողական քաղաքականությունը նշանակում է Եվրոպայից հեռացում, այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողներ հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Էրդողանի մերժողական քաղաքականությունը նշանակում է, որ այդ երկիրը հեռանում է Եվրոպայից, գնում է դեպի բռնապետություն: Եվ Սահմանադրական այդ հանրաքվեն այն վերջին քարն էր, որը դրեցին Էրդողանը և իր կուսակցությունը Եվրոպայից հեռանալու ճանապարհին», - ասաց Քոչարյանը: