24/04/2017 12:18
Քրդական համայնքի կոչը թուրքական իշխանություններին
Քրդական համայնքը կոչ է անում թուրքական իշխանություններին ընդունել հայերի Ցեղասպանությունը, այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:
«Կոչ ենք անում թուրքական իշխանություններին որ ընդունեն հայերի Ցեղասպանությունը և մասսայական ձևով ներողություն խնդրեն հայ ժողովրդից: Միաժամանակ կոչ ենք անում, որ դադարեցնեն քուրդ ժողովրդի նկատմամբ կատարվող ամենօրյա ցեղասպանությունը», - ասաց Հասոնովը:
Նա նաև կոչ արեց գերտերություններին ու միջազգային հանրությանը մի կողմ թողնել իրենց ազգային շահերը և ազգային փոքրամասնությունների դեմ իրականացվող ցեղասպանությունների դեմն առնել: