25/04/2017 17:46
Google Maps-ն սկսել է ավտոմատ կերպով թարգմանել քարտեզի տեղանուններն ու կարծիքները
Google Maps-ը նոր գործառույթ է թողարկել՝ քաղաքների, հաստատությունների ու տեսարժան վայրերի անունները, նաև կարծիքները այժմ ավտոմատ կերպով կթարգմանվեն բջջային հավելվածի լեզվով, հաղորդում է Life.ru-ն։
«Հաջորդ անգամ, երբ դուք կլինեք արտասահմանում ու կցանկանաք գտնել ռեստորանը, Google-ն անվանումը կթարգմանի լեզվով, որով գործածում եք ձեր սմարթֆոնը։ Պարզապես բացեք Google Maps-ն ու գտեք այն, ինչ ձեզ հետաքրքրում է», - ասվում է Google-ի պաշտոնական բլոգում: