25/04/2017 11:40
«Ազգ-Բանակ» գաղափարի իրագործման նպատակը բանակ-հասարակություն անքակտելի կապի արմատավորումն է. Կարեն Կարապետյան
ՀՀ կառավարությունը պաշտպանական ծրագրի հիմքում դրել է «Ազգ֊Բանակ» գաղափարը և «հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը, անդրադառնալով «Ազգ-Բանակ» ծրագրին՝ Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Դա ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական ու հասարակական ուժերը, ինչպես նաև անհատները պետք է հստակ պատկերացնեն, թե ինչ մասնակցություն կարող են ունենալ մեր երկրի պաշպանության գործում:
Այս գաղափարի իրագործման նպատակը բանակ-հասարակություն անքակտելի կապի արմատավորումն է», - նշել է նա։