25/04/2017 09:51
Մեկ նպատակ կա՝ տոնավաճառի աշխատակիցներին «քշել» վարչապետի և Սամվել Կարապետյանի համատեղ նոր կառուցվող տոնավաճառի տարածք. «Ժամանակ»
Տոնավաճառների աշխատակիցներն այսօր դարձյալ հավաքվելու են կառավարության շենքի դիմաց՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ, որպեսզի իրենց խնդրին լուծում տրվի։ Տոնավաճառի աշխատակիցները պահանջում են, որպեսզի հարկային մարմնի աշխատակիցները դուրս գան տոնավաճառներից ու տեղի անտեղի չտուգանեն։ Այս մասին գրել է «Ժամանակը»:
«Նշենք, որ նախորդ բողոքի ակցիայից հետո ոչինչ չի փոխվել։ Հարկային աշխատակիցները նույն ինտենսիվությամբ ստուգումներ են իրականացնում և տեռորի ենթարկում տոնավաճառի աշխատակիցներին: Այս ամենը մեկ նպատակ է հետապնդում՝ տոնավաճառի աշխատակիցներին «քշել» վարչապետի և Սամվել Կարապետյանի համատեղ նոր կառուցվող տոնավաճառի տարածք, որը գործելու է «Սուրմալու» առևտրի կենտրոնի դիմաց», - գրել է թերթը։