25/04/2017 09:49
«Վիլլա Օյլ» ՍՊԸ տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ-ի տեղեկություններով՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի կնոջը պատկանող «Վիլլա Օյլ» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Խաչատրյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին։
«Բանն այն է, որ Խաչատրյանը ցանկացել է ապօրինի, մաքսանենգ ճանապարհով 15.6 միլիոն դրամ կամ մոտ 30 հազար դոլարի գումարը Հայաստանից դուրս հանել։ Նա համաձայնություն է ձեռք բերել Իրանի քաղաքացի Սաիդ Մոհհամադջավադի Շահաբի հետ, 2016 թվականի հուլիսին 6-ին Մեղրիի մաքսակետի դարպասների մոտ նրան փոխանցել պոլիէթիլենային պարկի և փաթեթի մեջ տեղադրված գումարը։
Սակայն ԱԱԾ աշխատակիցները մեքենան զննել և գումարը հայտնաբերել են։ Դրանից հետո քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր.օր 2015.1 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ԵՏՄ մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության համար», - գրել է թերթը: