25/04/2017 09:43
Ցոլակյանը կարող է դառնալ նախագահի ներկայացուցիչը Հայաստանի հյուսիսային շրջաններում. «Հրապարակ»
Սերժ Սարգսյանը շարունակում է լարված անորոշության մեջ պահել ՀՀԿ-ականներին, առանձնապես ռեյտինգայինների երկրորդ էշելոնին։ Իսկ մարզերում շարունակվում են «բազարները», թե ով ումից ձայն գողացավ, ինչքան։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Թեև ոմանց համար զարմանալի էր Շիրակի մարզում Արման Սահակյանի առաջատար լինելը, սակայն, Գյումրու մեր աղբյուրների վկայությամբ, նա անգամ որոշ չափով օգնել է Ֆելիքս Ցոլակյանին։ Արդյունքում նրանք երկուսն էլ անցել են՝ 14 հազար 510 և 11 հազար 796 ձայնով: Սակայն ԱԺ գնացող Ֆելիքս Ցոլակյանը, հնարավոր է, երկար չմնա օրենսդիր մարմնում։ Նախագահի լիազորությունների ավարտին՝ 2018-ին, նոր հաստիք է ստեղծվելու՝ նախագահի ներկայացուցիչ հանրապետության չորս հատվածներում։ Եվ Ցոլակյանը կարող է դառնալ նախագահի ներկայացուցիչը Հայաստանի հյուսիսային շրջաններում»,-հավելել է թերթը։