25/04/2017 10:21
Թուրքական Waikiki-ի հայաստանյան խանութները ապրիլի 24-ին չէին աշխատում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Հագուստ արտադրող LC Waikiki ընկերությունը, որը թուրքական է, ապրիլի 24-ին Հայաստանում իր խանութները փակել էր, չէր աշխատում: Որոշումը կայացրել է Թուրքիայում Waikiki-ի ղեկավարությունը: Սա հարգանքի տուրք է հայերի սգո օրվա հանդեպ։ Դրա կողքին մեր գործարարների օբյեկտները, այդ թվում` դաշնակցականների՝ Օպերային հարակից սրճարանները, երեկ լեփ-լեցուն էին:
Զավեշտ է, բայց փաստ` ՀՅԴ-ականները, մի կողմից, Թուրքիայի դրոշն են այրում և «թուրքի արյուն խմում», մյուս կողմից՝ 1.5 մլն․ զոհերի հիշատակը «հարգում» են՝ այդ օրը եկամտաբեր բիզնես գործունեությունից չհրաժարվելով: Իրենց խանութներն ու ժամանցի օբյեկտներն ապրիլի 24-ին փակում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները: Օրինակ` Լիբանանում ոչ մի հայի հաստատություն ապրիլի 24-ին չի գործում»: