25/04/2017 15:45
«Ռեյկյավիկ Օփեն». Սերգեյ Մովսեսյանը մեկ միավոր է զիջում առաջատարներին
Իսլանդիայում ընթացող «Ռեյկյավիկ Օփեն» միջազգային մրցաշարում տեղի են ունեցել 7-րդ տուրի պարտիաները: 6 միավոր վաստակած 5 շախմատիստ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը վաստակել է 5 միավոր և ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում, իսկ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Տաթև Աբրահամյանն իր ակտիվում ունի 4.5 միավոր։