25/04/2017 13:00
ԱՄՆ-ը կկրճատի Ուկրաինայի ֆինանսական օգնությունը 69 տոկոսով
Պաշտոնական Վաշինգտոնը 2018 թվականին մտադիր է Ուկրաինայի ֆինանսական օգնությունը կրճատել մոտ 69 տոկոսով։ Այս մասին գրում է Foreign Policy պարբերականը՝ հղում անելով բյուջետային փաստաթղթի տեքստին, փոխանցում է РИА Новости-ն:
Սկզբում Վաշինգտոնը ծրագրել էր Կիևին հատկացնել ավելի քան 570 մլն դոլար, սակայն այդ գումարը կրճատվել է՝ հասցվելով 177 մլն դոլարի։
Նախատեսվում է ևս մի քանի զարգացող երկրներին տրամադրվելիք օգնության կրճատման մասին։