25/04/2017 14:15
Պուտինն ապրիլի 27-ին Մոսկվայում կընդունի Աբեին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 27-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, փոխանցում է ТАСС-ը:
Կքննարկվի անցյալ տարվա դեկտեմբերի 15-16-ին Պուտինի՝ Ճապոնիա այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքը, նշել են Կրեմլից:
Անդրադարձ կլինի քաղաքական, առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման վիճակին ու հեռանկարներին:
Բացի այդ՝ Պուտինն ու Աբեն կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: