25/04/2017 11:01
Ապրիլի 18-ից 21-ը ԴԱՀԿ-ում ստացվել է 1944 դիմում և գրություն
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 18-ից 21-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 1944 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 454 հեռախոսազանգի:
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 18 բողոքի:
2017 թվականի ապրիլի 18 ից 21-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1853 քաղաքացի: