25/04/2017 15:17
ԵԽԽՎ-ն որոշել է վերականգնել մոնիթորինգի գործընթացը Թուրքիայի նկատմամբ
ԵԽԽՎ-ն, ձայների բացարձակ մեծամասնությամբ, որոշում կայացրեց Թուրքիային վերադարձնել իր նախկին՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը, կապված այդ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի հետ, Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։
«Սա լրջագույն քաղաքական որոշում է։ Թուրքիան, մինչև քվեարկությունը, հայտարարում էր, այդ պարագայում, ընդհուպ ԵԽ-ին իր անդամակցությունը դադարեցնելը դիտարկելու նպատակահարմարությունը։
Թուրքիա- Եվրոպա սուր հակամարտության ևս մեկ ռաունդ երաշխավորված է։
Հ.Գ. Այս որոշման մեջ անուրանալի մեծ դերակատարություն է ունեցել մեր պատվիրակության հնաբնակը՝ Արմեն Ռուստամյանը», - նշել է Ս. Ֆարմանյանը։