25/04/2017 14:00
Թուրքիան օդային հարվածներ է հասցրել սիրիացի քրդերի օբյեկտներին
Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս արևելքում տեղակայված քուրդ ապստամբների դիրքերին, կան զոհեր, փոխանցում է РИА Новости-ն:
Թուրքական կործանիչները հարձակվել են Դերիկ քաղաքի հարևանությամբ գտնվող բազայի վրա:
Քուրդիստանի հայրենասերների մեդիա կենտրոնի փոխանցմամբ՝ զոհվել է 5 մարդ, ևս 9-ը՝ վիրավորվել է: Թուրքիայի ՌՕՈՒ-ն ոչնչացրել է նաև ռադիոկայանը:
Թուրքիայի գլխավվոր շտաբից էլ հայտնել են, որ հարվածներ են հասցրել ոչ միայն Սիրիայում, այլև՝ Իրաքի հյուսիսում (Սինջար շրջանում):