25/04/2017 19:27
Թուրքիան կվերանայի ԵԽԽՎ-ի հետ հարաբերությունները
Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Անկարան դատապարտում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, որը վճռել է վերսկսել մոնիթորիինգը Թուրքիայում: Պաշտոնական Անկարան ԵԽԽՎ-ի վճիռը որակել է որպես «անարդար որոշում», փոխանցում է Gazeta.ru-ն:
Նախարարությունում նշել են, որ Թուրքիան ստիպված է վերանայել հարաբերությունները կառույցի հետ:
«Թուրքիայում մոնիթորինգը վերսկսլեու մասին որոշումը, որն ընդունվել է ԵԽԽՎ-ում վնասակար շրջանակների կողմից, վարկաբեկում է այդ մարմինը, որը գնահատում է իրեն որպես ժողովրդավարության օրրան», - ասվում է թուրքական գերատեսչության հայտարարությունում:
Անկարայում հավելել են, որ ԵԽԽՎ-ն իր գործողություններով «Եվրոպայում տարածում է իսլամաֆոբիա և քսենոֆոբիա»: