25/04/2017 12:52
Լիբանանյան բանակը հարձակվել է ԻՊ-ի Սիրիայի հետ սահմանակից ճամբարների վրա
Լիբանանյան ռազմաօդային ուժերի ուղղաթիռները երկուշաբթի «ռեյդեր» են իրականացրել ահաբեկիչների Սիրիայի հետ սահմանակից ճամբարների վրա, փոխանցում է ТАСС-ը։ Հարձակումներից մեկի ընթացքում հրթիռներն արձակվել են այն վայրի ուղղությամբ, որտեղ անցկացվել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) խմբավորման դաշտային հրամանատարների հանդիպումը։
Ռաս-Բաալբեկ և Էլ-Կաա քաղաքների մատույցներում իրականացված Գործողության հետևանքով սպանվել և վիրավորվել է ավելի քան 20 զինյալ։ Միաժամանակ լիբանանյան բանակի հրետանին ոչնչացրել է ահաբեկիչների մարտական դիրքերը հարակից լեռնային կիրճերում։