25/04/2017 17:24
Իրաքցի զինվորականներն ԻՊ-ից ազատագրել են Մոսուլի արևմտյան մասի խոշորագույն շրջանը
Իրաքի կառավարական ուժերն երեքշաբթի «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) խմբավորման ահաբեկիչներին դուրս են մղել Մոսուլի արևմտյան մասի ամենաընդարձակ շրջանից՝ աթ-Թանեքից, փոխանցցում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Իրաքի բարձրաստիճան մի հրամանատարի:
Հատուկ նշանակության զորամասերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Աբդուլ Վաշաբ աս-Սաադիի խոսքով՝ այդ շրջանն «ամբողջությամբ ազատագրված է և գտնվում է կառավարական ուժերի լիակատար հսկողության ներքո»:
Մանրամասներ չեն հաղորդվում: Գործակալության տվյալով՝ ներկայում իրաքյան զորքերը լուրջ դիմադրության են բախվում աթ-Թանեքից արևելք ընկած այսպես կոչված «հին քաղաքում», որը ձգվում է քաղաքը արևմտյան և արևելյան շրջանների բաժանող Տիգրիս գետի երկայնքով: