25/04/2017 13:42
Լե Պենը կոչ է արել ֆրանսիացիներին չվախենալ իրենից
«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում որևէ քայլ չի ձեռնարկելու՝ չխորհրդակցելով համերկրացիների:
«Մենք հենց նրանք ենք, ովքեր ամենից ավելի լավ կպաշտպանեն ժողովրդավարությունը: Ես միջոցներ չեմ ձեռնարկելու առանց ժողովրդի համաձայնությունն ստանալու: Եվ այդ միջոցները երբեք ուղղված չեն լինելու ժողովրդի դեմ: Ես միակն եմ, ով կարող է ապահովել ֆրանսիացիների պաշտպանությունը», - ասել է նա՝ ելույթ ունենալով France-2 հեռուստաալիքի եթերում:
Լե Պենը հորդորել է ֆրանսիացիներին չվախենալ ոչ իրենից, ոչ էլ «Ազգային ճակատի» ծրագրից: «Ֆրանսիայի քաղաքական համակարգը մշտապես ձգտում է մեզ ներկայացնել որպես ծաղրանկար», - հավելել է նա: