25/04/2017 10:43
Հարցում. Մակրոնը կհաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Առաջ» շարժման կողմից առաջադրված թեկնածու Էմանուել Մակրոնը կհաղթի ընտրությունների երկրորդ փուլում: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Elabe կազմակերպությանց անցկացրած հարցման տվյալներին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ինչպես նշվում է, Մակրոնը կստանա 64% ձայն, իսկ նրա մրցակցուհին՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ 36%:
Հարցումն իրականացվել է ապրիլի 24-ին՝ համացանցի միջոցով: