25/04/2017 20:27
Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Տավուշի Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ. տուժողներ չկան
Այսօր օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կրակել են սահմանամերձ Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ, տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը.
«Օրվա մեջ կրակել են ճանապարհի ուղղությամբ, ինչպես նաև Բաղանիս գյուղի արոտավայրերի, այգիների ուղղությամբ են եղել կրակոցներ: Բուն գյուղի վրա չեն կրակել: Բարեբախտաբար, կրակոցների հետևանքով տուժողներ չկան», - ասաց Նարեկ Սահակյանը:
Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ համայնքի ուղղությամբ կրակոցներ չեն եղել.
«Այսօր չեն կրակել, բայց ընդհանրապես վերջին օրերին մեր ուղղությամբ էլ լինում են հատուկենտ կրակոցներ», - ասաց գյուղապետը: