25/04/2017 13:06
«Վարչապետը մեր բոլորի կողմից հարգված և շատ արդար մարդ է». Առևտրականները հանդիպում են պահանջում Կարեն Կարապետյանի հետ
«Առինջ մոլ», «Սուրմալու», «Փեթակ» և «Ֆիրդուսի» առևտրի կենտրոնների աշխատակիցները, ովքեր այս պահին կառավարության շենքի դիմաց են, պահանջում են հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։
«Քանի որ երկրի վարչապետը մեր բոլորի կողմից հարգված և շատ արդար մարդ է, մենք տեսնում ենք, որ ինքն այս երկրում շատ լուրջ փոփոխություններ է անում, կարծում եմ՝ խելամիտ կլինի, որ մի քանիսով բարձրանանք ու անձամբ վարչապետի մոտ քննարկում անենք», - ասաց բողոքող առևտրականներից Արմեն Ներսիսյանը։
Նա բոլոր առևտրականների անունից վարչապետին կոչ արեց ընդունել իրենց։
«Կոչ ենք անում վարչապետին ընդունել մեզ», - նշեց Ա. Ներսիսյանը, ում խոսքից հետո առևտրականները սկսեցին վանկարկել «վարչապե՜տ, վարչապե՜տ»։