25/04/2017 15:00
Վենեսուելայում ցուցարարները բեռնատարներ են հրդեհել և բարիկադներ տեղադրել (Տեսանյութ)
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ապստամբները մի քանի բեռնատար են հրդեհել և բարիկադներ տեղադրել փողոցներում: Իրադարձությունների տեսագրությունը հրապարակել է Ruptly-ն:
Երկրի բնակիչները դժգոհ են տնտեսական իրավիճակից, նրանք պահանջում են նախագահի նոր ընտրություններ:
Անձռամբ Մադուրոն կարծում է, որ ընդդիմության ցույցերը պետական հեղաշրջման փորձ է: Անկարգությունները Վենեսուելայում շարունակվում են արդեն մեկ ամիս, զոհվել է մոտ 20 մարդ: