25/04/2017 15:06
Էնգելս քաղաքում առյուծը 15-ամյա դպրոցականի է կծել
ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում 15-ամյա դպրոցականին կծել է առյուծը, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ՆԳՆ տարածաշրջանային գխավոր վարչության մամուլի ծառայությանը։
Ապրիլի 24-ի երեկոյան դեռահասը տեղափոխվել է տեղի հիվանդանոցներից մեկը, ոստիկանությունից հայտնել են, որ «նստատեղի, ազդրերի և աջ դաստակի վերքերով»:
Պարզվել է, որ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում դպրոցականին կծել է տեղի բնակչուհիներից մեկին պատկանող առյուծը։
Ոստիկանությունը պարզաբանում է միջադեպի հանգամանքները, այդ թվում նաև այն, թե ինչպե՞ս է առյուծը հայտնվել քաղաքի փողոցներում ու ինչո՞ւ է հարձակվել դեռահասի վրա։