25/04/2017 17:55
Առողջապահության նախարարությունում քննարկվել է արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ստեղծված երիտասարդ մասնագետներից բաղկացած խմբերը հաջողությամբ շարունակում են համագործակցել ՀՀ առողջապահության քաղաքականության մշակման և իրականացվող ծրագրերի գնահատման գործում:
Առողջապահության ոլորտում իրավիճակային վերլուծության իրականացման խմբի հերթական հանդիպման օրակարգում արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը և մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն էին:
Արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը ներկայացրել են ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետներ Երվանդ Էլիբեկյանը և Քրիստինե Սարգսյանը:
Այնուհետև Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների ծրագիրը:
Հանդիպումն անցել է մասնակիցների ակտիվ հարց ու պատասխանով։ Հաշվի առնելով օրակարգում ընդգրկված հարցերի արդիականությունը` որոշում է կայացվել հերթական հանդիպման ընթացքում առաջարկներ ներկայացնել ծրագրերի հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ: