26/04/2017 17:14
Charlie Hebdo-ն ծաղրել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուներին
Ֆրանսիայի նախագահի թեկնածուների «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի և երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի ծաղրանկարների շարքը հայտնվել է երգիծական Charlie Hebdo պարբերականի նոր համարում, որը կրպակներում կհայտնվի հինգշաբթի, փոխանցում է РИА Новости-ն:
Ծաղրանկարներից մեկում պատկերված է ընտրությունը, որը ընտրողները պետք է անեն Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում. պատկերում նախագահի երկու թեկնածուներն են, նրանց հետ՝ հարազատների դիմանկարները։ Մակրոնի կողքին կինն է՝ Բրիջիթը, ով ամուսնուց մեծ է 24 տարով։ Լե Պենի կողքին հայրն է՝ «Ազգային ճակատի» հիմնադիր Ժան-Մարի Լե Պենը։ «Էմանուելն ու իր մա՞յրը...թե՞ Մարինն ու իր հայրը», - մակագրված է նկարը։