26/04/2017 09:41
«Երևան Սիթի» սուպերմարկետներում այլևս կաշխատեն միայն Մալաթիայի բնակիչներ. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրել է, թե ԱԺ պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար:
Ալեքսանյանի որոշմամբ՝ իր ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի այն աշխատակիցները, որոնք Մալաթիայի բնակիչներ չեն, առաջիկայում կազատվեն աշխատանքից»:
Թերթի տեղեկություններով՝ նրանց փոխարեն «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Սամվել Ալեքսանյանի հայրենի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները։