26/04/2017 15:18
Հայաստանում «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրն իրականացվել է երեք սկզբունքով
Հայաստանում «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրն իրականացվել է երեք սկզբունքով՝ վարքագծի փոփոխություն, համագործակցություն հանուն որակի և խնդրի լուծում՝ առանց մեղադրանքի, «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի ամփոփիչ համաժողովի ժամանակ ասաց «Սեյվ դը Չիլդրեն» ծրագրի համակարգող Ռուզաննա Մելյանը։
Նա նշեց, որ ծրագրի արդյունքներն իրենց ակնկալածից ավելին են եղել։
«Այսօր կարող ենք ասել, որ ծրագրի արդյունքներն իրականում ավելին են, քան ակնկալում էինք։ Բոլոր հասարակական կազմակերպությունները շատ սրտացավ են իրականացրել աշխատանքը: Շատ մեծ էր ակտիվությունը նաև առողջապահական համակարգի աշխատակիցների կողմից: Պլանավորել էինք ունենալ 15 փոքր գրանտային ծրագիր, սակայն հետաքրքրվածությունը այնքան մեծ էր, որ մեզ հաջողվեց մոտ 20 փոքր գրանտային ծրագիր իրականացնել», - նշեց Ռ. Մելյանը: