26/04/2017 13:27
ԱՄՆ-ն փորձում է ինքնամեկուսանալ աշխարհից և կենտրոնանալ իր ներքին հարցերի վրա. Կիրո Մանոյան
2018 թվականի ԱՄՆ-ի պետբյուջեի արտաքին հատկացումների շուրջ նախագծում մի շարք երկրների ֆինանսական օգնության չափերի կրճատումը Թրամփի՝ ինքնամեկուսացման քաղաքականության տարրերից է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«ԱՄՆ-ն փորձում է ինքնամեկուսանալ աշխարհից և կենտրոնանալ իր ներքին հարցերի վրա: Նման քաղաքականությամբ նախատեսված է ոչ միայն ԱՄՆ-ի պետբյուջեի արտաքին, այլև մի շարք միջազգային կառույցների օժանդակության հատկացումների կրճատում, բացի այդ, Միջազգային համաձայնագրերից դուրս գալու միտում», - նշեց Կ.Մանոյանը:
Նշենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 2018 ֆինանսական տարվա արտաքին օժանդակության համար 15-էջանոց նախագծի փաստաթուղթը հրապարակել է «Foreign Policy» ամերիկյան ամսագրում: Համաձայն այդ նախագծի փաստաթղթի՝ ԱՄՆ-ն ՄԶԳ-ը ամբողջովին դադարեցնելու է ֆինանսական աջակցությունն այնպիսի հետխորհրդային երկրներին, ինչպիսիք եք Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը և Բելառուսը: Նաև, զգալիորեն կրճատվելու է Հայաստան տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ 77%-ով և կկազմի 4 մլն ԱՄՆ դոլար: