26/04/2017 10:22
ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կրճատելու է 77.3 տոկոսով. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է. «Foreign Policy» հեղինակավոր պարբերականի տրամադրության տակ է հայտնվել ԱՄՆ պետքարտուղարության բյուջեի վերաբերյալ փաստաթուղթ, որը բաղկացած է 15 էջից։ Ըստ բյուջեի նախագծի՝ ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կրճատելու է 77.3 տոկոսով։
Նախատեսված 17.633 միլիոն դոլարի օգնության փոխարեն Հայաստանը կֆինանսավորի 4 միլիոն դոլարով։ 100 տոկոսով կրճատվելու է նաև Ադրբեջանին և Բելառուսին տրամադրվող օգնությունը, Վրաստանին տրամադրվող օգնությունը կրճատվի 41%-ով (47.512 միլիոն դոլարից մինչև 28 միլիոն դոլար)»: