26/04/2017 13:54
Դատարանն արգելափակել է «քաղաք-ապաստարանների» ֆինանսավորման մասին Թրամփի հրամանը
Սան Ֆրանցիսկոյում դաշնային դատավորն արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը, համաձայն որի, այսպես կոչված քաղաք-ապաստարանները, որոնք կտեղավորեն անօրինական ներգաղթյալերին, պետք է զրկվեն բյուջետային ֆինանսավորումից։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Դատավոր Ուիլյամ Օրիկը նախագահի հրամանը համարել է հակասահմանադրական։
Թրամփի հրամանը վիճարկել էին Սան Ֆրանցիսկոյի և Սանտա-Կլարայի իշխանությունները։ Նրանք վկայակոչել էին ԱՄՆ սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահն իրավունք չունի կանոններ սահմանել քաղաքների կամ մունիցիպալ կազմավորումների տարածքում։
«Քաղաք-ապաստարաններն» ԱՄՆ-ում առաջին անգամ հայտնվել են 1970-ականներին։ Այժմ երկրում ավելի քան 300 այդպիսի քաղաք կա։
Թրամփը ստորագրել է «քաղաք-ապաստարանների» դաշնային ֆինանսավորումը սահմանափակելու մասին հրամանը հունվարի վերջին։