26/04/2017 18:10
Վաղը Հայաստանում կլինի Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը
Վաղը Հայաստանում կլինի Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը՝ մասնակցելու ապրիլի 28-ին ՀՀ-ում կայանալիք «Քաղցկեղը վերապրածների կոնգրես» միջոցառմանը, տեղեկացնում են Երևանի պետական բժշկական համալսարանից։
Նորին Մեծություն Հորդանանի Արքայադուստր Դինա Մայրեդը հանդիսանում է Քաղցկեղի Վերահսկման Միջազգային Միության (UICC) նորընտիր նախագահը:
Արքայադուստր Դինան ազգությամբ առաջին արաբն է, որ ղեկավարելու է Քաղցկեղի Վերահսկման Միջազգային Միությունը:
Լինելով քաղցկեղը վերապրածի մայր, 2002 – 2016 թվականներին նա գլխավորել է Հուսեին Թագավորի Քաղցկեղի Հիմնադրամը և մեծապես նպաստել նրա զարգացմանն ու միջազգային ճանաչմանը: