26/04/2017 12:34
Երևանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը
Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Չեխիայի պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում», - ասված է Է.Նալբանդյանի հայտարարությունում։
Չեխիայի խորհրդարանը ապրիլի 25-ին 104 ձայնով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։