26/04/2017 09:36
Իշխանությունը «կանաչ ճանապարհ» կտա Շարմազանովին. «Փաստ»
Երկար «կոնսուլտացիներից» հետո ՀՀ նախագահն ու վարչապետն ընդհանուր հայտարարի է են եկել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նոր կադր նշանակելու հարցում: Ինչպես արդեն «Փաստ»-ը նշել է, քննարկվում էին Ֆելիքս Ցոլակյանի, «Տաշիրի» Կարեն Կարապետյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները:
Խորհրդակցությունների արդյունքում՝ 3 օր առաջ նախագահն ու վարչապետը որոշել են «կանաչ ճանապարհ» տալ ավելի երիտասարդ կադրին՝ Շարմազանովին: Նրա տեղակալների հարցը կքննարկվի հընթացս: