26/04/2017 13:40
Զիջելով ու խաղաղություն մուրալով հնարավոր չէ խաղաղության հասնել. Գառնիկ Իսագուլյանը` Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կարգախոսի մասին
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի համար բավականին անսպասելի էր, որ խաղաղության քարոզը, որն ընդունել է հասարակության 99 տոկոսի կողմից` ընտրություններում նման արձագանք կունենա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Մեր հասարակության մեջ բոլորը սիրում են խաղաղություն: Անհնար է Հայաստանում գտնել գոնե մեկ քաղաքացի կամ ընտրող, որի համար գերարժեք չլինի խաղաղությունը, բայց տեսանք, որ այդ լոզունգով առաջնորդվող դաշինքը չկարողացով հավաքել նույնսիկ 2 տոկոսից ավել ձայն: Հասարակությունը շատ բարձր գնահատելով խաղաղությունն, ուզում է տեսնել, թե այդ խաղաղության քարոզ անող կուսակցությունը ինչ գործնական քայլեր է ձեռնարկում», - ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Նա նշեց` ՀՀ առաջին նախագահի հանդեպ ունեցած մեծագույն հարգանքով հանդերձ, նրան չեն կարողանում համոզել հետ կանգնել իր գաղափարից:
«Զիջելով ու խաղաղություն մուրալով հնարավոր չէ խաղաղության հասնել: Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը նվաճում են: Հասարակության համար սա է միանշանակ ընկալելի», - ասաց Գառնիկ Իսագուլյանը: