26/04/2017 13:38
Իվանկա Թրամփը հերքել է իր մասնակցությունը Սիրիային հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հայտարարել է, որ ճնշում չի գործադրել հոր վրա Սիրիայում կառավարական բազային հրթիռային հարված հասցնելու որոշման հետ կապված, հայտնում է ABC հեռուստաալիքը:
«Դա տարընթերցում է։ Երկրի առաջնորդը չի կարող որոշում ընդունել՝ հիմնված զգացմունքների վրա», - Իվանկայի խոսքերն է մեջբերում ABC News-ը։
Նա նշել է, որ հարված հասցնելու որոշումն ընդունվել էր կառավարական բարձր մակարդակով խորհրդակցություններից հետո։
Ապրիլի 7-ին ԱՄՆ հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում, օգտագործելով 59 թևավոր հրթիռ: