26/04/2017 18:18
Իրանը դատապարտել է Թուրքիայի՝ Սինջարում իրականացրած ավիահարվածները
Իրանը դատապարտել է Թուրքիայի՝ Սինջարում իրականացրած ավիահարվածները, հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին ապրիլի 25-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից Իրաքի եզդիաբնակ Սինջար քաղաքում իրականացրած ավիահարվածներն Իրաքի տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում է որակել և իր աջակցությունն է հայտնել Իրաքի իշխանություններին: