26/04/2017 19:57
Իրանն անհրաժեշտ է համարում Իսրայելի միջուկային զինաթափումը
Թեհրանն անհրաժեշտ է համարում Իսրայելին զանգվածային ոչնչացման ցանկացած զենքից զրկելը, այդ թվում՝ միջուկային և քիմիական: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհկանը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք վստահ ենք, որ պետք է միջազգային կամք ձևավորվի՝ ուղղված միջուկային զինաթափմանը: Մերձավոր Արևելքում, ամեն դեպքում, հարկավոր է զինաթափել Իսրայելին, նրան զրկել զանգվածային ոչնչացման ցանկացած զենքից, այդ թվում՝ միջուկային և քիմիական, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար», - անվտանգության հարցերի Մոսկվայի համաժողովում ունեցած ելույթում ասել է իրանցի պաշտոնյան: