26/04/2017 15:02
Լավրով. Խան Շեյխունում տեղի ունեցածի քննությունը պետք է հրապարակային լինի
Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ կապված տեղի ունեցածի քննությունը պետք է հրապարակային եւ թափանցիկ լինի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ապրիլի 4-ին Խան Շեյխունում տեղի ունեցածին նման սադրանքները պրոֆեսիոնալ քննություն են պահանջում՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության հովանավորությամբ, աշխարհագրականորեն հավասարակշռված հիմքի վրա, ըստ որում՝ նման քննությունը պետք է հրապարակային և թափանցիկ լինի», - հայտարարել է Լավրովը: